ֆիլմադարան

Այսօր մենք նայեցինք փղերի մասին դոկումենտալ ֆիլմ։ Գործողությունը տեղի է ունենում Թայլանդում։ Այնտեղ կան փղերի համար նախատեսված էսթետիկական այգիներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են փղերին խնամել (լվանալ, կերակրել և այլն) և ման գալ։ Բայց այնեղ քիչ այգներ կան որտեղ փղերին հետևողները չէն հարվածում իրենց, որպեսզի փղերը լսեն նրանց հրամանները։ Այդ այգիներում հիմնականում բերվում են փղեր որոնց մարդիկ աշխատացրել են գումար վաստակելու համար, օրինակ փայտ տեղափոխել, կրկեսներում մասնակցել և այլն։ Հիմնականում այդ փղերը վնասվածքներով են լինում, կույր, կաղ, ծեր։ Թայլանդում նաև անցկացվում են փառատոներ որտեղ փղերին ստիպում են ֆուտբոլ խաղալ, մարդկանց իրենց վրա տանել և այլն։ Այնտեղ կար մի Էսթետիկական այգի որի տերը ստացել է բնապահպանի մրցանակներ։ նրա այգում կան շատ փղեր և նույնիսկ շներ։ Նա դեռ մանկուց սիրել է այդ հսկաներին և միշտ տխրել է երբ իր դիմաց հարվածում էին փղերին։ Երբ նա բացեց իր այգին նրա հարազատների նրան լքեցին և ասեցին որ նա ոչինչի չի հասնի և իր կյանքը վտանգի է սպառնում։ Բայց հիմա նրա ընտանիքը աայդ փղերն են։ Թայլանդում գործում է օրենք որում նշված է որ փղերին չի թույլատրվում օգտագործել շահերի համար բայց քանի որ տուգանքը փոքր է ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ օրենքին։ Կենդանիներին չի կարելի օգտագործել սեփական շահերի համար կենդանիները սիրում են ազատություն և պետք չէ այդ ազատությունը խլել նրանցից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *