Գործնական աշխատանք

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ

Տրանսպորտը բեռնափոխադրումներ է կատարում եւ դրա շնորհիվ ՀՀ բյուջեն է ավելանում: Փոխադրումները կատարվում են, թե ցամաքային: Հայաստանը արտահանում է՝ կաթնամթերք, բանջարաբոստանային մշակաբույսեր, խմիչք՝ կոնյակ, գիննի: Հայաստան է ներմուծում՝ գազ «Ռուսաստան, Իրան», հագուստ, մթերք, շինանյութ…

Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

Zara, Channel, Dior, Faberlic, Oriflame

Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:

Channel – Շվեյցարիա, Zara – Իսպանիա, Dior – Ֆրանսիա, Faberlic – Ռուսաստան, Oriflame – Շվեյցարիա

ՀՀ ուրվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.

պղնձի խտանյութ

մոլիբդենի խտանյութ

կրաքար

ոսկ հանքաքար

ցեﬔնտ

ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):

Պատում

Ամսի 29-ին մենք գնացինք մեկօրյա ճամփորդության Ընկեր Գայանեի հետ։ սկզբում գնացինք Խոր Վիրապ: Այնտեղ մենք իջանք փոսի մեջ բարձրացանք կողքի բլրի վրա, նկարվեցինք և շարժվեցինք հաջորդ տեղ։ Գնացինք օդի ջերմաստիճանը, քամու արագությունը և ուղղությունը ստուգող մարդկանց մոտ որոնք մեզ բացատրեցին թե ոնց են այդ ամենը ստուգում։ Եվ վերջում մենք գնացինք Հրեշտակների ձոր որտեղ տեսանք գլոբալ տաքացումից առաջացած անապատ։ Մենք ուսումնասիրեցինք տարածքը, նկարեցինք և նկարվեցինք այդտեղ և արդեն 3-ին վերադարձանք քոլեջ, որտեղից էլ ամեն մեկս ուղևորվեցինք մեր տներով։

ահա նկարները որոնք ես արել եմ այս ճանապարհորդության ընթացքում․

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:

2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։———————-

Ինքնաստուգում

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները ։

Արմավիրի Մարզը ևս այն մարզերից է որը ունի գեղեցիկ տեսարժան վայրեր , հարուստ բնություն և բնական պայմաներ ։ Դրա համար պետք է զարգացնել զբոսաշրջությունը , լուծել մարզի խնդիրները , ապահովել հյուրատներ, լուծել գյուղատնտեսության և տնտեսության խնդիրները ։

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալ ռազմավարությունը ՝

Գովազդի և զարգացման հարցը

Ապահովել հյուրատներ

Զարգացնել էկո տուրիզմը

Զարգացնել պատմամշակութային տուրիզմը

Զարգացնել գյուղատնտեսությունը

Լուծել մարզի սոցիալ տնտեսական վիճակը ։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը ։

Մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում ։ Սահմանակից է Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։  Մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենա մեծ գյուղերը և քաղաքները ինչպես նաև միակ քաղցրահամ լիճը ։Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ) ։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>:

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալը ՝ զարգացնել էկո տուրիզմը , լուծել լճի ախտոտվածությունը, մաքրել ափերից մնացորդները ինչպես նաև տեղադրվեն թափոն ամաները օգտագործված սննդի մնացորդների համար ։ լուծել գյուղատնտեսությունը և տնտեսությունը , շատացնել հյուրատները , լինել գովազդային հոլովակներ որտեղ կխոսվեն պատմական և մշակութային վայրերի մասին ։

Առաջադրանք

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.


ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.


1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.


1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.


ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.


1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.


ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.


1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.


1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.


1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.


1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.


1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.


1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.


1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ

2. Աղստև բ. Քասաղ

3. Արփա գ. Փամբակ

4. Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի

2. Հրազդան բ. Արզնու

3.  Աղստև  գ. Տաթևի

4. Արփա    դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Կոտայքի մարզ | Թոնդրակ

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Պատրաստել տեսանյութ Կոտայքի մարզի մասին։

ՀՀ մարզերը, քաղաքները, ջրագրական ցանցերը

ՀՀ մարզերը տասն են,

Շիրակի մարզի մարզկենտրոններն են Գյումրի, Արթիք և Մարալիկ։ Լոռու մարզի մարզկենտրոնն են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Թումանյան, Տաշիր, Հալավերդի, Ախթալա և Շամլուղ։ Տավուշի մարզի մերզկենտրոնը Իջևանն է։ Խոշոր քաղաքներից են Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ։Կենտրոնական հատվածի մարզերն են Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը։ Արագածոտնի մարզի մարզկենտրոնը Աշտարակն է։ մեծ քաղաքները Աշտարակ։ Գեղարքունիքի մարզ, մարզկենտրոնը Գավառ։Խոշոր քաղաքներից են Գավառ Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարալ։ Գեղարքունիքի մարզում են գտնվում ՀՀ խոշոր գյուղերը Վարդենիկը և Գետաշենը։ ՀՀ ամենացածր կետը Դեբեդ Գետն է։ Հարավային հատվածի մարզերն են Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, և Սյունիքի մարզ։ Արագածոտնի մարզով անցնում է Քասախ գետը, Շիրակի մարզով Ախուրյան գետը, Գեղարքունիքի մարզով հոսում է Հրազդան գետը, որն անցնում է նաև կոտայքի մարզով։ Վայոց ձորի մարզով հոսում է Արփա գետը։

Հարցաշար

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները
  2. Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
  3. Աշխարհագրական հետազոտության մեթոդները
  4. Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք
  5. Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
    ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)
  6. Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
    (ռիթմիկություն, զոնայականություն)
  7. Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը
  8. Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը
  9. Զարգացած և զարգացող երկրներ
    10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը
  10. Բնակչության վերարատադրություն
    12.Բնակչության սեռատարիքային կազմը
  11. Բնակչության ազգային կազմը
  12. Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
  13. Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։
  14. Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։
  15. Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։