ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:
    • Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ: (Հոդված 137)
  • Աշխատաժամանակի տեսակները:
    • Աշխատաժամանակի նորմալ տևողություն
    • Աշխատաժամանակի կրճատ տևողություն
    • Ոչ լրիվ աշխատաժամանակ
    • Արտաժամյա աշխատանք
    • Աշխատանքը գիշերային ժամանակ
  • Սահմանե՛լ հանգստի ժամանակ հասկացությունը:
  • Հանգստի ժամանակի տևողությունը:

Աշխատանքային օրենսգիրք

Հոդված 17.Աշխատողը

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատողի աշխատանքային պարտականությունները
  • Աշխատողի աշխատանքային իրավունքները
  • Գործատուի աշխատանքային պարտականությունները
  • Գործատուի աշխատանքային իրավունքները

 

1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2. Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:

2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին101-րդ հոդվածին140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին143-րդ հոդվածի 1.1-ին մասին148-րդ հոդվածի 3-րդ մասին149-րդ հոդվածի 4-րդ մասին153-րդ հոդվածի 2-րդ մասին154-րդ հոդվածի 2-րդ մասին155-րդ հոդվածի 7-րդ մասին164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին209-րդ հոդվածի 3-րդ մասին240-րդ հոդվածի 2-րդ մասին249-րդ հոդվածի 1-ին մասին257-րդ հոդվածին համապատասխան:

2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի և 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

4. Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

(17-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դ»ույթներ)  օրենքներ)

 

Հոդված 18.Գործատուն

 

1. Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:i

2. Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը:

Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):

3. (18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից`  24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

(18-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

Հոդված 217.Գործատուի պարտականությունները

 

Գործատուն պարտավոր է`

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

(217-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

Հոդված 259.Աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգության և առողջության երաշխիքները 

 

Աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությունը և առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքներով: 

(259-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 14.07.22 ՀՕ-296-Ն օրենքներ)

 i

Հոդված 260.Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների մասին հայտնելը

 

1. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած, մասնագիտական սուր հիվանդությամբ հիվանդացած աշխատողը (եթե ի վիճակի է), ինչպես նաև այն անձը, որը ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր են անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը:

2. Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և տեսչական մարմնին:

(260-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 17.12.14 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-172-Ն, 04.12.19 ՀՕ-265-Ն օրենքներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  • Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը;
  • Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:
  • Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:
  • Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

1.Հասարակությունըմարդկանց կայուն միավորում է, որոնք ապրում են միևնույն տարածքում, ունեն ընհանուր լեզու, մշակույթ և ապրելակերպ։

2․Գիտականությամբ և կամքով օժտված անհատների համակցություն է․

մարդկանց կայուն և կազմավորվոծ ընդհանրություն է․

մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարարելու համար․

սոցիալական նորմերի և սոցիալական իշխանության համակարգ է․

սոցիոմշակութայւն համակարգ է․

3․5000տ․ առաջ

4․Յուրացնող տնտեսություն, արտադրող տնտեսություն։

Թեմաներ՝

  • Պետության առաջացման ընդհանուր պատճառները:
  • Պետության առաջացման ձևերը:
  • Պետություն հասկացությունը և հիմնական հատկանիշները:

Առաջադրանք՝

  • Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:
  • Որո՞նք են պետության ծագման ձևերը:
  • Պետություն հասկացության սահմանումը:
  • Որո՞նք են պետության հիմնական հատկանիշները:

1․ Պետությունը առաջանում է որպես նախնադարյան հասարակության օրինաչափ, օբյեկտիվորեն պայմանավորված արդյունք։

Պետության ծագման հիմնական պատճառներն են

հասարակության բարդացմամբ պայմանավորված նրա կառավարումը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։

շահագործվողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությունը։

հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու անհրաժեշտությունը, հասարակակկան արտադրության կազմակերպումը, հասարակական կայունության պահպանումը։

պատերազմներ վարելու անհրաճեշտությունը՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով։

2․Աթենական, հռոմեական, գերմանական։

3․Մինչպետական հասարակության իշխանությունից պետությունը տարբերվում է մի շարք հատկանիշներով։ Եթե նախնադարյան համայնական հասարակությունը հիմնվում էր տոհմացեղային միավորման անդամների արյունակցական, ազգագրական կապերի վրա, ապա պետությունն իր հպատակների կամ քաղաքացիների տարածքային ընդհանրության վրա։

4․ Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպություն է, որն ունի կառավարման և հարկադրանքի հատուկ ապարատ։

Պետությունը քաղաքական իշխանության տարածքային կազմակերպություն է։

Պետությունը կազմակերպում է հասարակական կյանքը իրավական սկզբունքների հիման վրա։

Պետության կարևով հատկանիշներից է և այն, որ իր ապարատը պահելու և գործառույթներն իրականացնելու համար բնակչությունից գանձում է հարկեր։

Պետությունը օժտված է ինքնիշխանությամբ։

Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

Նահապետական ընտանիք

Շատ վաղուց հայկական ավանդական ընտանիքները եղել են նահապետական: Նախ բացատրեմ, թե դա ինչ է նշանակում:Նահապետական ընտանիքը դա գալիս է Հայկ Նահապետից, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:Նահապետական: Նահապետական ընտանիքներում լինում են 4-5 սերունդ: Գլխավորը ավագ տղամարդն է լինում: Իրականում ամենաբարդ գործը նարանն էր: Պատկերացրեք փոքր մի արքայություն, որտեղ բոլորի հոգսերը քո վրա են: Բոլորին հետաքրքիր է, թե ինչու կինը չի կարող լինել գլխավորը, բայց իմ կարծիքով ամեն մեկը ունի իր տեղը: Այնպես չէ, որ կինը իր դերը չունի ընտանիքում:Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:Ես սիրում եմ ավանդական ընտանիքներ, բայց այդպես չեմ կարող ապրել: Նահապետական նտանիքներում կանանց համար կան սահմաններ: Իհարկե հիմա էլ կան որոշ սահմաններ, բայց կոպիտ ասած խելքին մոտիկ սահմաններ: Հիմա իրականում շատ քիչ են այդպիսի ընտանիքները, բայց ավանդույթները կարող են պահել իրարից հեռու գտնվելով:

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ծնողների իրավունքները

Պրեզենտացիա

Հայաստանի Հանրապետությունում ծնողական իրավունքներն իրականացնելիս  ճանաչվում է ծնողների իրավահավասարությունը:
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կազմակերպելու, նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացմանը մասնակցելու, նրանց իրավունքներն և շահերը ներկայացնելու, նրանց հետ անարգել շփվելու իրավունքներն այն հիմնական իրավունքներն են, որոնցից ածանցվում են ծնողների համար օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ իրավունքներ:

Ծնողներն ազատ են իրենց վերապահված իրավունքների իրացման միջոցների ընտրության հարցում: Ազատությունն, այնուամենայնիվ, բացարձակ չէ, քանի որ ընտրված միջոցները պետք է ապահովեն երեխայի լավագույն շահերը, այդ թվում՝ չվտանգեն վերջինիս ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր զարգացմանը:
Գործող օրենսդրությունը ծնողներին ուղղակիորեն պարտավորեցնում է ընտրել  դաստիարակության այնպիսի եղանակները, որոնք կբացառեն երեխաների նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։


Երբ ծնողն իր գործողություններով կամ վարքագծով վտանգում է երեխայի հոգեկան, մտավոր կամ բարոյական զարգացմանը, դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է սահմանափակել նման ծնողի ծնողական իրավունքները, իսկ օրենքով սահմանված դեպքերում անգամ զրկել դրանցից:
Ինչպես արդեն նշվեց, ծնողներն իրենց երեխաների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ, հետևաբար երեխային առնչվող ցանկացած հարցում վերջիններս պետք է գործեն փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Ծնողների իրավահավասարությունը պահպանվում է նաև ծնողներից մեկի՝ երեխայից առանձին ապրելու դեպքում:


Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Հարցը լուծելիս դատարանը ելնում է երեխայի լավագույն շահերից՝ հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

Դատարանը լսում է նաև երեխայի կարծիքը, որը թեև ընդհանուր առմամբ դատարանի համար պարտադիր չէ, այնուամենայնիվ, կապված գործի հանգամանքներից և տվյալ քաղաքացիական վեճով ուշադրության համար արժանի հանգամանքներից, կարող է որոշիչ լինել:
Կարևոր է նկատի ունենալ, որ երեխայի բնակության վայրը մյուս ծնողի բնակության վայրը սահմանող դատական ակտի առկայության դեպքում ևս ծնողը պահպանում է տվյալ ծնողի հետ ծնողական իրավունքների իրացման հարցում ունեցած իրավահավասարությունը: Ըստ այդմ՝ առանձին ապրող ծնողն իրավունք ունի անարգել շփվել երեխայի հետ, շարունակել ակտիվորեն մասնակցություն ունենալ  նրա դաստիարակության և կրթություն ստանալու հարցերին, իսկ երեխայի հետ ապրող ծնողը պարտավոր է չխոչընդոտել առանձին ապրող ծնողի իրավունքների իրականացմանը:
Այն դեպքում, երբ ծնողներին չի հաջողվում ձեռք բերել փոխադարձ համաձայնություն երեխային առնչվող հարցերում, դրանց լուծումը կարող են վերապահել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ դատարանին: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող ցանկացած հարց լուծելիս կրկին հաշվի է առնվում  երեխայի կարծիքը։
Վերջում հավելենք, որ օրենքի ուժով ծնողական իրավունքներհը ծնողի մոտ դադարում են երեխայի տասնութ տարեկանը լրանալիս, ինչպես նաև սահմանված կարգով ամուսնանալիս կամ երբ օրենքով սահմանված կարգով մինչև չափահաս դառնալը երեխան ձեռք է բերում լրիվ գործունակություն (էմանսիպացիա):

Հոդված 36․ ծնողների իրավունքները և պարտականությունները

Հայաստանի Հանրապետությունում ծնողական իրավունքներն իրականացնելիս  ճանաչվում է ծնողների իրավահավասարությունը:
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կազմակերպելու, նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացմանը մասնակցելու, նրանց իրավունքներն և շահերը ներկայացնելու, նրանց հետ անարգել շփվելու իրավունքներն այն հիմնական իրավունքներն են, որոնցից ածանցվում են ծնողների համար օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ իրավունքներ:

Ծնողներն ազատ են իրենց վերապահված իրավունքների իրացման միջոցների ընտրության հարցում: Ազատությունն, այնուամենայնիվ, բացարձակ չէ, քանի որ ընտրված միջոցները պետք է ապահովեն երեխայի լավագույն շահերը, այդ թվում՝ չվտանգեն վերջինիս ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր զարգացմանը:
Գործող օրենսդրությունը ծնողներին ուղղակիորեն պարտավորեցնում է ընտրել  դաստիարակության այնպիսի եղանակները, որոնք կբացառեն երեխաների նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Երբ ծնողն իր գործողություններով կամ վարքագծով վտանգում է երեխայի հոգեկան, մտավոր կամ բարոյական զարգացմանը, դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է սահմանափակել նման ծնողի ծնողական իրավունքները, իսկ օրենքով սահմանված դեպքերում անգամ զրկել դրանցից:
Ինչպես արդեն նշվեց, ծնողներն իրենց երեխաների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ, հետևաբար երեխային առնչվող ցանկացած հարցում վերջիններս պետք է գործեն փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Ծնողների իրավահավասարությունը պահպանվում է նաև ծնողներից մեկի՝ երեխայից առանձին ապրելու դեպքում:
Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Հարցը լուծելիս դատարանը ելնում է երեխայի լավագույն շահերից՝ հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։ Դատարանը լսում է նաև երեխայի կարծիքը, որը թեև ընդհանուր առմամբ դատարանի համար պարտադիր չէ, այնուամենայնիվ, կապված գործի հանգամանքներից և տվյալ քաղաքացիական վեճով ուշադրության համար արժանի հանգամանքներից, կարող է որոշիչ լինել:
Կարևոր է նկատի ունենալ, որ երեխայի բնակության վայրը մյուս ծնողի բնակության վայրը սահմանող դատական ակտի առկայության դեպքում ևս ծնողը պահպանում է տվյալ ծնողի հետ ծնողական իրավունքների իրացման հարցում ունեցած իրավահավասարությունը: Ըստ այդմ՝ առանձին ապրող ծնողն իրավունք ունի անարգել շփվել երեխայի հետ, շարունակել ակտիվորեն մասնակցություն ունենալ  նրա դաստիարակության և կրթություն ստանալու հարցերին, իսկ երեխայի հետ ապրող ծնողը պարտավոր է չխոչընդոտել առանձին ապրող ծնողի իրավունքների իրականացմանը:
Այն դեպքում, երբ ծնողներին չի հաջողվում ձեռք բերել փոխադարձ համաձայնություն երեխային առնչվող հարցերում, դրանց լուծումը կարող են վերապահել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ դատարանին: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող ցանկացած հարց լուծելիս կրկին հաշվի է առնվում  երեխայի կարծիքը։
Վերջում հավելենք, որ օրենքի ուժով ծնողական իրավունքներհը ծնողի մոտ դադարում են երեխայի տասնութ տարեկանը լրանալիս, ինչպես նաև սահմանված կարգով ամուսնանալիս կամ երբ օրենքով սահմանված կարգով մինչև չափահաս դառնալը երեխան ձեռք է բերում լրիվ գործունակություն (էմանսիպացիա):

Վիկտոր Խաչատրյան-https://viktorxacatran.edublogs.org/2022/03/24/%d5%b0%d5%b8%d5%a4%d5%be%d5%a1%d5%ae-36%e2%80%a4-%d5%ae%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a5%d6%82-%d5%ba%d5%a1/

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ

Կողք կողքի. Եզդիներ

Եզդիներ

Առաջադրանք

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև:

Տարբերվում են ծեսերով, ուտեստներով