Գիտության թանգարան

Այսոր ժամը 9:30 մենք ուղևորվեցինք դեպի գիտության թանգարան որտեղ ներկայացվում էր հայ գիտնականների գյուտերը, օրինակ առաջին հայկական համակարգիչները կամ առաջին գունավոր հեռուստացույցը։ Նույնիսկ առաջին և դեռ միակ հայ տիեզերագնացի մասին իմացանք։ Այնտեղ ներկայացվում էր այն ամենը ինչ հայերը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում և նույնիսկ ավելի ուշ ինչեր են ստեղծել։ Օրինակ ինձ հետաքրքրեցին առաջին համակարգիչները և առաջին հեռախոսները։ Այնտեղ կայն և ուրիշ սարքեր, սառնարան մեքենայի և ոչ միայն շարժիչ, էլեկտրական խաղալիքներ, նույնիսկ հատուկ ակնոց որը նախատեսված էր միաժամանակ և լսողության հետ և տեսողության հետ խնդիր ունեցող մարդկանց համար։ Այնտեղ մենք հասկացանք որ այսօրվա մեզ համար սովորական դարձած սարքերի համար մենք պարտավոր ենք հայ գիտնականներին և ինժեներներին։

Գյումրի

Ամսի 23-ին ես, իմ կուրսեցիներն ու այլ կուրսեցիները գնացինք Գյումրի։ Գնացինք մենք գնացքով և 3 ժամից արդեն Գյումրիում էինք։ Սկզբում մենք գնացինք Թանգարան որտեղ մեզ ցույց տվեցին Գյումրեցու կյանքը 150 տարի առաջ, իրենց կահույքը, հագուստը, գործիքները և այլն։ այցելեցինք նաև ամենա հին վարսավիրանոցը, գնացինք հուշանվերների խանութ, գնացինք նաև Ասլամազյան քույրերի թանգարան որտեղ իրենց նկարներն էին ցուցադրում։ Վերջում գնացինք հանրահայտ <<վառեմ մարեմ>> պատշգամբի մոտ, Թումոյի բակ և ատտրակվիոններ։ վերադարձանք ժամը 9-ին որտեղ մեզ սպասում էին մեզ տուն տանող ծնողները։