ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:
  • Ամուսնության դադարման հիմքերը:
  • Ամուսնությունն անվավեր ճանաչելը:
  • Ամուսիների իրավունքները:
  • Ամուսիների պարտականությունները:

Հաշվետվություն (Լուսանկարչություն)

Այս տարի, մենք շատ եինք գնում լուսանկարելու, գնացել ենք Երևանի տարբեր թաղամասներ նկարելու, Աշտարակ, Արզնի։ ուսումնասիրեցինք ուրիշ լուսանկարիչների, որոնց նկարելու ձևերը իրարից տարբերվում էին։ Տաղավարում շատ նկարներ էինք անում։

Անհատական նախագիծ (Կրկնվող էլեմենտներ)

Նախկին մարզադահլիճ

Աշտարակ

Արզնի

Լուսանկարում Արաբկիր թաղամասում

Էմբեր Բրաքեն

Ֆաթիմա Շբայր

Օբյեկտներով կոմպոզիցիայի կառուցում

Այս պրոեկտում ես պիտի նկարեի օբյեկտ և շրջակա միջավայրի շնորհիվ պատմեի այդ օբյեկտի տիրոջ մասին։ Այդ պրոեկտը անելու ժամանակ շատ դժվարությունների հանդիպեցի։ Օբյեկտների ընտրության ժամանակ ես հաշվի եմ առել այդ օբյեկտներին պատկանող մարդկանց, նախասիրությունները, բնավորությունը, ճաշակը։ Վերցրել եմ երկու հերոս։ Մեկը դեռահաս տղա է՝ հետաքրքրվող խաղերով, սպորտով և այլն։ Մյուսը՝ չապահաս աղջիկ, որը սիրում է գիրք կարդալ և ունի տնային բույս, որի մասին շատ է հոգ տանում։ Երկու նկարներում բաժակ կա, քանի որ փորձել եմ բաժակի միջոցով ցույց տալ այդ մարդկանց։

Հարկ

Հարկ-պարտադիր ֆինանսական վճար, կամ գանձվող վճարի տեսակ, որը պետությունը, գանձում է պետական կարիքների կամ այլ հանրային ծախսերի համար։

Հունվարյան ամփոփում

Հունվար ամիսը անցավ արագ և աննկատ, բայց ես հասցրեցի շատ բաներ անել։

Բնագիտատեխնիկական ստուգատես։ Ես, Սոսոյան Նարեկը և Ավետիսյան Արմենը կատարեցինք մի քանի փորձ և նկարեցինք տեսանյութ որտեղ ցույց տվեցինք փորձերի արդյունքը

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարզական ստուգատես։ Ստուգատեսի ժամանակ մենք գնացինք սահադաշտ և փորձեղինք սահել, որը բոլորի մոտ չէր ստացվում, մի քանի հոգի ընկնում էին, բայց մեկ է այդ օրը բոլորս ուրախացանք և լավ օր անցկացիեցինք։

Լանդշաֆտագիտություն

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Ինչ է լանդշաֆտը;

1․ Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով, ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

2․Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշֆտը օպտիմացնել և այն դարջնել առավելագույնս արդյունավետ։

3․Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է , որտեղ երկրաբանական կառութցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհըև մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

1 Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ․ Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մսշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն յր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները։

2 Դաշտային հանույթի մեթոդ․ Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։ Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու։ Այդ ընթացքում կատարում են փորձագիտական աշխատանքներ, հավաքում են նմութծներ։

3 Փորձագիտական մեթոդ․ Բնության մեջ կան շատ երըույթներ, որ հազվադեպ են կրկնվում։ դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծելայդ երևույթը և ուսումնասիրել։ Ենթադրենք պետք է ուսումնասիրել լեռնալանջերի տեղատարմանինտենսիվությունը։ Դրա համար կարելի է բնորոշ հատվածում առանձնացնել փորձարարական հատված, արհեստական անձրևացում կատարել ցանկացած ինտենսիվությամբ, լվացած նյութերը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։ Սելավներ հաճախ չեն պատահում, կարելի է արհեստական սելավ առաջացնել և ուսումնասիրել։

4 Լաբորատոր մեթոդ․ Դշտում հավաքած նմուշները լաբորատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման։ Օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզիև պարզում նրա մեջ լուծվա քիմիական տարրերի բաղադրությունը։ Այս մեթոդը փող թ առնված այլ գիտություններից և լանդշաֆտագետը կարող է չտիրապետել մեթոդի կիրառմանը։ Նրան անհրաժեշտ են անալիզի արդյունքները։

5 Համեմատական մեթոդ․ Այս մեթոդը լայն կիրառություն ունի անծանոթ երըույթնորի ճանաչման պարագաներում։ Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր յբյեկտների միջը և գտնել տարբերությունն ու դրանց պատջառները։

6 Քարտեզագրման մեթոդ․ Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանում է տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադումը թղթի վրա։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նշումներ են կատարում, իսկ կամերալ մշակմանժամանակ ընդհանրացումներ են կատարում, վերջնական տեսքի բերում։

7 Աէրետիեզերական լուսանկարների վերածման մեթոդ․ Այս մեթոդը զարգացավ 20րդ դարի երկրորդ կեսին։ Աէրոլուսանկարները ապեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։ Կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ յրինաչափություններ են պարզում։

8 Նկարագրման մեթոդ․ Այս մեթոդը հին է։ Առաջներում աշխարհագրությունը այս մեթոդով է զարգացել։ Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր ընթերցող լայն հասարակությանը մատչելի լեզվով ներկայացնելում համար։

9 Երկրաինֆորմացիոն մեթոդ ։ Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի։

10 Գծանկարչական մեթոդ։ Երբեմն անհրաճեշտ է զանազան գծագրերի , բլոկդիագրամների միջոցով պատկերացումներ տալ երևույթի, առարկայի վեաբերյալ։ Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները պատկերվում են 2 տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն։

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: էջ 20

Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում:

Քարոլորտային շրջանառություն- Քարոլորտային շրջանառությունը 4 յղակ ունի հողմահարում-տեղատարում, օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան, այստեղից նյութեր շարժում դեպի ցամաքային կեղև, այնտեղից վերելք դեպի երկրի մակերևույթ։

Ջրոլորտի շրջանառություն – Երկրի վրա նյութերի շարժման շարժման արագությամբ երկրորդը ջուրն է։ Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահատվում․

1․ Շրջանառություն յդի միջով դեպի ցամաք և ցամաքից դեպի օվկիանոս

2․ Օվկիանոսային ջրի րջանառություն հոսանքների միջոցով։

Մթնոլորտի շրջանառություն – Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է։

Կենսաբանական շրջանառություն – Ամենից բարդը և մարդու համար կենսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։

Թեմա 5

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:

Թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ

Լը Շատելիեի սկզբունք (հավասարակշռության տեղաշարժման սկզբունք, Լը Շատելիե–Բրաունի սկզբունք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Թեմա 7

Բնօգտագործում: Էջ 27

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:

Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:

Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.

ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք

բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է

գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:

Բայց դա ինչ առնչություն ունի բնօգտագործման հետ:

Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:

Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ:

Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են  մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:

Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանում է մարդու ներգրծությունը շրջակա բնական միջավայրի վրա, ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջև կատարվող նյութափոխանակությունը:Բնական միջավայրի վրա մարդդու ներգործության ուժեղացումը, ինչպես հիշատակվել է վերևում, ունենում է երկու կարևոր բացասական հետևանք.

1. Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում են իրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենց նախնական վիճակը և դառնւմ աշխատանքի առարկա ու միջոց: Բնական միջավայրը աղքատանում է, և երկրահամակարգի հավասարակշռությունը` խախտվում:

2. Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբ չէ, որ օգտագործվում, սպառվում են մարդում կողմից: Դրանց մշակման ու վերամշակման ընթացքում գոյանում են մնացուկներ, անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնական հավասարակշռությունը, և հաճախ մադրկանց առողջության համար դառնում են վտանգավոր:

Բնական միջավայրի վրա մարդու ներգործության գլխավոր բացասական հետևանքները

ա) Բնական տարրերի կորզում բնական միջավայրից, դրանց վերածում արտադրամիջոցների: Բնական միջավայրը աղքատանում է:

բ) Բնական միջավայրը աղտոտվում, քայքայվում է, մարդկանց առողջության համար դառնում վտանգավոր:

գ) Խախտվում է նյութի բնական շրջապտույտը:

ւրեմն երկու դեպում էլ երկրահամակարգերի ներսում և դրանց միջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում: Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իր ամենագլխավոր` ինքնավերականգնման ու ինքնամաքրման հատկությունը:

Ասվածից եզրակացնում ենք, որ բնօգտագործումը, ի վերջո, մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդ միջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:

Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդու միջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափեր է ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգման ու ինքնամաքրման կարողությանը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիական ճգնաժամի մեջ:

Էկոլոգիական ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբ խախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգերի կապերը, միջավայրը սկսում է քայքայվել, ենթարկվել դեգրադացիայի, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղը զիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցող լանդշաֆտներին:

Անհետանում են բուսական ու կենդանական տեսակները, շատանում են մարդկանց հիվանդությունները, կարճանում է կյանքի տևողությունը:

Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական ճգնաժամին նախորդում են լարված էկոլոգիական և վտանգավոր (կամ տագնապալից) էկոլոգիական վիճակները:

Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն արդեն սկսվել է, ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով: Ուրեմն ինչ է բնապահպանությունը:

Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:

Թեմա 8

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան

Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել կամ աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է վերափոխել, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա: Տարբեր լանդշաֆտներ տարբեր ֆունկցիա ունեն: Դրանցից են ՝

1. Գյուղատնտեսական

Գյուղատնտեսական ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը:

2. Անտառտնտեսական

Այս ֆունկցիան կատարվում է անտառներում որևէ ձեռնարկություն հիմնելու, դրա շուրջ գործունեություն ծավալելու ժամանակ: Նաև օգտագործվում է փայտամշակման դեպքում

3. Լեռնարդյունաբերական

Լեռնարդյունաբերական ֆունկցիան է մետաղի արտադրությունը:

4. Ռեկրեացիոն

Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Այս ֆունկցիան ունեցող վայրերում կարող են կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ, ինչպիսիք են, օրինակ ՝ Դիլիջանը, Ջերմուկը, Բջնին:

5. Տրանսպորտային

Տրանսպորտային ֆունկցիան տրանսպորտի գործումն ու ապահովումն է:

6. Ռազմաստրատեգիական

Այս ֆունկցիան կատարվում է պաշտպանական նպատակներով: Համապատասխան վայրերում կառուցվում են զորանոցներ:

7. Ուսումնական

Այս ֆունկցիան ծառայում է ուսումնական գործին: Կան համալսարաններ, բարձրագույն կրթություն ունեցող դպրոցներ, որոնք ծառայում են հենց այս ֆունկցիայով:

8. Արդյունաբերական

Արդյունաբերական ֆունկցիայով ձեռնարկությունները թափոններ են արտանետում:

9. Մարդածին

Մարդածին ֆունկցիան կարգավորում է մարդու բնակավայրի անցանկալի գործոնները:

Թեմա 9

Բնության պահպանությունը

Դիտել վավերագրական ֆիլմը

Թեմա 10

Բնության վերափոխումը:40 էջ

Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.
1.Թույլ վերափոխված լանդշաֆտ-այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:
2.Վերափոխված լանդշաֆտ-երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:
3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ-Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը

Թեմա 11

Կուլտուրական լանդշաֆտ:

Կարդալ դասագրքի 41 էջի նյութը և կազմել 10 հարց, տեղադրել բլոգում:

Կազմած հարցերը ուղղել դասընկերներին:

Թեմա 12

Լեռնային լանդշաֆտներ և լեռնային /վերընթաց գոտիներ: 42 էջ

Ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիները: Բերել օրինակներ: Ինչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը:

Լեռնային լանդշաֆտ ասելով պետք է հասկանալ այն բոլոր ազոնալ համալիրները,որոնք առաջանում են տիրապետող լանդշաֆտների զոնաների սահմաներում,դրանց ֆոնի վրա:
Լեռնային երկրների բնորոշ լանդշաֆտների առանձնահատկությունը բարձունքային գոտիականության և հարկայնության արտահայտությունն է :Այսպիսով,բարձունքային գոտիականությունը դա լանդշաֆտներում բնական երևույթների ու պրոցեսների օրինաչափ փոփոխություններն է պայամանվորված բարձրության օդի,խոնավության,
ճնշման,ջերմաստիճանի,փոշու պարունակությամբ նվազմամբ:Մթնոլորտում ջրային գոլորշիների հիմնական մասը կենտրոնացած է երկրամերձ շերտում 1,5-2 կմ բարձրության վրա:Դրանք նպաստում են ըստ բարձրության արեգակնային ճառագայթման լարվածության մեծացման ու երկրի մակերևույթից երկարալիք ճառագայթման և մթնոլորտի հանդիպակաց ճառագայթման հոսքի նվազմանը:
Ներքնոլորոտում յուրաքանչյուր 1 կմ բարձրության վրա օդը նվազում է միջին հաշվով 5-6 աստիճանով:Ըստ բարձրության խտանում են մթնոլորտում եղած ջրային գոլորշիները, ավելանում է ամպամածությունը և որոշակի բարձրության վրա ձևավորվում է առավելագույն տեղումների գոտի:Այս բոլորն առաջացնում է կլիմայական ուղղաձիգ գոտիականություն ,որն իր հերթին  պայմանավորվում է լանդշաֆտների ու նորմալ ընթացող պրոցեսների օրինաչափ գոտիական փոփոխությունները:
Դեռևս 17-րդ դարում ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Տուրնեֆորը նկարագրելով Արարատ լեռան բուսականությունը,այն դասակարգել է ըստ հատկությունների,գոտիների և նշել է , որ այդ գոտիները իրար են հաջորդում լեռն ի վեր:Դա մեծ հայտնագործություն էր  բույսերի աշխարհարագրական բնագավառում:Ուղիղ 100 տարի անց գերմանացի բնախույզ Հումբոլտը ուսումնասիրելով Անդերի բուսականությունը Հվ Ամերիկայում, գիտականորեն հիմնավորեց լեռներում բուսականության ուղղաձիգ գոտիականության օրենքը:Ուղղաձիգ գոտիների առաջացման հիմնական պատճառը կլիմայական պայամններում փոփոխումն է,ըստ բացարձակ բարձրության:
Լեռնային երկրների մակրոդիրքայինների ամբողջականությունը ընդունված է անվանել գոտիական սպեկտոր:Յուրաքանչյուր լայնակի զոնային համապատասխանում է ուղղաձիգ գոտիականության իրեն բնորոշ սպեկտորը:
Ուղղաձիգ գոտիականության սպեկտորը կտրուկ փոփոխվում է  ծովերից դեպի ցամաքի խորքը:Առանձնանում են ուղղաձիգ գոտիականության մերձծովյան ցամաքային և անցողիկ տարբերակները:Լեռնային գոտիներում ուղղաձիգ գոտիականությունը նկատելի ազդեցություն է ունենում տնտեսության վրա:
Ըստ բարձրության կրճատվում են վեգետացիայի ժամկետները,անհնար է դառնում ջերմասեր կուլտուրաների մշակումը,նվազում է թթվածնի քանակը և մարդու օրգանիզմում առաջանում է որոշակի ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարում

Բնութագիր

Ես ունեմ մի ընկեր որի անունը Նարեկ է։ Նրա հետ ծանոթացել եմ 1 կուրսում: Իր բաժինը հաշվողական տեխնիկան է ։ Մենք իրար հետ շատ միասնական նախագծեր ենք արել։ Նա ինձ շատ հարցերում է օգնել և միշտ իմ կողքին է եղել երբ ինձ օգնություն էր հարկավոր։ Հիմա նա ակտիվ բիզնես է վարում, սեղաններ է պատրաստում և վաճառում List.am կայքով և վերջերս իր գործերը դեպի առաջ են գնում։ Հուսով եմ որ ինքը շատ հաջողված մարդ է դառնալու երբ քոլեջի ուսումը վերջացնի։