Սկանդինավյան դիցաբանություն

Օդին

Սկանդինավյան դիցաբանության մեջ Օդինը պատերազմի և մահվան, երկնքի, իմաստության և պոեզիայի աստվածն է, բոլոր ասերի հայրը: Աշխարհի ստեղծման ժամանակ Օդինը և նրա եղբայրները՝ Վիլին և Վեն սպանեցին դաժան հսկա Իմիրին և նրա մարմնի մասերից ստեղծեցին աշխարհը։ Օդինը հեծնում է ութոտանի ձի Սլեյփնիրին։ Նրա զենքը Գունգնիր անունով նիզակ է, որը նետվելիս երբեք բաց չի թողնում և սպանում է նրան, ում խոցում է։ Իր ձեռքին նա կրում էր կախարդական ոսկե մատանի Դրաուփնիրը, որը պատրաստել էր թզուկ Սինդրին, բայց հետո այն նվիրեց իր որդուն՝ Բալդուրին։ Երկու ագռավներ՝ Հուգինը և Մունինը Օդինին պատմում են այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհի ցանկացած կետում: Օդինի կինը Ֆրիգն է, անդրանիկ որդին Տորը, կրտսերը Բալդրն է։

Լոկի

Լոկին` Սկանդինավիայի ամենասրամիտ, չարաճճի և արկածախնդիր աստվածը, ոչ Օդինի բնիկ  սերունդն էր, ոչ էլ Ասերից էր: Նա ծնվել է աստվածուհի Լաուֆեյի և հսկա Ֆարբաուտիի կապից, բայց մյուս երկնային մարդկանց դուր է եկել նրա չարաճճիություններն ու խոժոռությունները։ Լոկին ուներ երկու որդի, հսկա գայլ Ֆենրիրը և Յորմունգանդը։ Ռագնարոկի ժամանակ Օդինին սպանելու է Լոկիի որդի Ֆենրիրը։ Ֆենրիրին պահում էր պատերազմի աստված Տյուրը, որի ձեռքը նա պոկել էր։

Թոր

Թորը սկանդինավյան դիցաբանության ամպրոպի և կայծակի աստվածն է՝ Օդինի որդին։ Թորի անունը ծագել է գերմանական «ամպրոպ» բառից։ Առասպելներում Թորը հայտնի է իր արտասովոր ուժով և բազմաթիվ մարտերով տարբեր հսկաների հետ, որոնցից նա պաշտպանում է Ասգարդը՝ աստվածների բնակավայրը և Միդգարդը՝ մարդկանց աշխարհը։

Բալդր

Բալդրը Օդինի և Ֆրիգի որդին է։ Ասգարդում միայն լավ բաներ են ասում Բալդրի մասին: Սկանդինավյան առասպելներում Բալդր աստվածը գեղեցիկ է դեմքով ու մարմնով և այնքան պայծառ, որ թվում է, թե շրջապատված է փայլով: Բալդրը ասերի մեջ ամենաբարի, ամենահեզ, ամենաազնիվն ու արդարն է: Բալդրին սիրում են ոչ միայն ասերը, այլեւ վաները, էլֆերը և մարդիկ։ Եվ նույնիսկ հսկաները նրան չարիք չեն մաղթում։ Միայն Լոկին չէր սիրում բալդրին և մզամուրճից պատրաստելով նիզակ համոզելով Բալդրի եղբորը, կույր աստված Հյոդին սպանել այդ նիզակով Բալդրին։

Հեյմդալ

Աստված Հեյմդալը՝ ինը մայրերից Օդինի որդին, ապրում է Բիֆրոստ կամրջի մոտ՝ երկնքի եզրին: Նրա կացարանը կոչվում է Հիմինբյորգ։ Հեյմդալը պահպանում է ծիածանի կամուրջը: Նրան ընտրեցին աստվածների պահապան, քանի որ քնի կարիք գրեթե չունի, նա զգոն տեսնում է թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, լսում է այն ամենը, ինչ կարելի է լսել, նույնիսկ, թե ինչպես է խոտ աճում։ Երբ Ռագնարոկը գա, Հեյմդալը կփչի գյալարհորն շչակից։

Տյուր

Տյուրը, սկանդինավյան դիցաբանության մեջ, պատվի և պատերազմի միաթև աստվածն է: Ասերից՝ Օդինի և հսկա կնոջ՝ Գիմիրի որդին։ Տյուրը կորցրեց իր ձեռքը, երբ ասերը որոշեցին կապանքներով կապել հսկայական գայլ Ֆենրիրին։ Տյուրը ձեռքը դրեց Ֆենրիրի բերանում՝ ի նշան լավ մտադրությունների։ Երբ գայլը չկարողացավ ազատվել, նա կծեց Տյուրի ձեռքը։ Ռագնարոկի օրը Տյուրը կկռվի հրեշավոր շան Գարմի հետ և նրանք կսպանեն միմյանց։

Ֆրեյա

Ֆրեյան սիրո և գեղեցկության աստվածուհին է և վալկիրիաների առաջնորդը։ օգնում է մարդկանց սիրային հարցերում։ հաճախ սիրահարվում է՝ արձագանքելով այն կրքին, որն արթնանում է բոլոր աստվածների և արու էլֆերի մեջ: Միայն հսկաներին աստվածուհին չի սիրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *