Առաջադրանք

Շարունակել պատմությունը։

Երբ հայրենի տան մասին խոսք է բացվում, մտաբերում եմ մի դեպք, որ հիշողությանս մեջ մանկությունից վառ է մնացել։ Մեր տունը գյուղի ծայրին էր։ Մի օր ես և ընկերս, որը նախորդ օրը մնացել էր մեր տանը, գնացինք ծառերից միրգ հավաքելու։ Այդ օրը կիզիչ արև էր բարձրացել։ Ծառերից մեկի ստվերի տակ աղվես էր պառկած։ Նրա ոտքից արյուն էր գալիս։ Մենք դա տեսնելով որոշեցինք տանել նրան տուն։ Ի ուրախություն մեզ, մայրիկը գնացել էր հարևանուհու մոտ, իսկ տանը միայն հայրիկն էր։ Նա զննեց աղվեսի ոտքի վերքը, վիրակապով փաթաթեց, և սպիրտ լցրեց։ Մի քանի օր աղվեսը մեր տան ետևի մարագում մնաց։ Մենք ամեն օր իրեն ուտելիք էինք տանում։ Շուտով աղվեսի ոտքը լավացավ, և մենք բաց թողեցինք նրան։ Ամեն շաբաթ՝ գիշերները, շնորհակալություն հայտնելու համար աղվեսը մեր տան դիմաց սատկած նապաստակ էր դնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *