Վերլուծություն

Ես կազմել էի հարցում անիմացիա թեմայով, որին պատասխանել են 14 հոգի։ Հարցմանը մասնակցողները հիմնկանում իգական սեռի ներկայացուցիչներ էին, 16 տարեկան միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսանողներ։

Ինչ է անիմացիան – Մի քանի նկարներից ստացվածտեսարան 86%, Դժվարանում եմ պատասխանել 14%:

Ինչ որ պատկերացում ունե՞ք անիմացիայից – Այո 85,7%, Ոչ 14,3%:

Ձեր կարծիքով անիմացիայի քանի՞ հիմնական տեսակ կա – (6) 14,3%, (4) 35,7%, (2) 14,3%, Դժվարանում եմ պատասխանել 28,6%, 5հիմնական տեսակ կա Ավանդականանիմացիա; 2D վեկտորայինանիմացիա; 3D համակարգչայինանիմացիա; Շարժման գրաֆիկա;Տիկնիկային անիմացիա 7,1%:

Ձեր կարծիքով անիմացիայի ո՞ր տեսակներն են ամենատարածված

2D 14,3%, 3D 57,1%, Stop motion 7,1%, Motion capture 0%, Դժվարանում եմ պատասխանել 21,4%:

Ո՞ր անիմացիայի տեսակն է ձեզ դուր գալիս։

2D 35,7%, 3D 28,6%, Stop motion 7,1%, Motion Cature 0%, Չունեմ նախընտրած տեսակ 28,6%,

Ո՞ր անիմացիայի տեսակն է ամենահեշտը

2D 35,7%, Stop motion 21,4%, Դժվարանում եմ պատասխանել 42,9%:

Ո՞ր ծրագիրն է անիմացիա ստեղծելու համար ամենահարմարը

Toon Boom Harmony 21%, Adobe Animate 64,3%, Դժվարանում եմ պատասխանել 14,3%:

Անիմացիան թողնու՞մ է ազդեցություն երեխայի հոգեբանության վրա, եթե այո, ապա՝ ինչպիսի՞

Ո՛չ, չի թողնում 42,9%, Դժվարանում եմ պատասխանել 35,7%, Այո՛, թողնում է։ Նշել ինչպիսի՝ 21%:

Ինչի՞ համար է անիմացիան օգտագործվում

Մուլտֆիլմեր նկարելու համար 71%, Ֆիլմեր նկարելու համար 36%, Գովազդի համար 43%, Այլ պատասխան 14%

Ուսումնասիրություն։ Անիմացիաի տեսակները

Թեմայի հիմնավորում

Ընտրել եմ այս թեման, քանի որ հետաքրքրվում եմ անիմացիայով և ուզում եմ դրանով գումար աշխատել։

Կոչ- դիմում

Հարգելի հարցվող, ուսումնասիրությունը կզմակերպել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Հրայր Չերքեզյանը։ Հարցմանս նպատակն է պարզել, թե մարդիկ ինչքանով են տեղեկացված թեմային։ Շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար։

Հարցաշար

1․1Ինչ որ պատկերացում ունե՞ք անիմացիայից։

Այո

Ոչ

2․Ի՞նչ է անիմացիան։

Մի քանի նկարներից ստացված տեսարան։

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝———————————————————————

3․ Ձեր կարծիքով անիմացիայի քանի՞ հիմնական տեսակ կա

6

4

2

Դժվարանում եմ պատասխանել

Այլ պատասխան՝—————————————————————————

4․ Ձեր կարծիքով անիմացիայի ո՞ր տեսակներն են ամենատարածված։

2D:

3D:

Stop motion:

Motion capture:

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝———————————————————————————

5․Ո՞ր անիմացիայի տեսակն է ձեզ դուր գալիս։

2D:

3D:

Stop motion:

Motion capture:

Չունեմ նախընտրած տեսակ։

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝———————————————————————————

6․Ո՞ր անիմացիայի տեսակն է ամենահեշտը։

2D:

3D:

Stop motion:

Motion capture:

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝———————————————————————————

7․Ո՞ր ծրագիրն է անիմացիա ստեղծելու համար ամենահարմարը։

Toon Boom Harmony

Adobe Animate

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝———————————————————————————

8․Անիմացիան թողնու՞մ է ազդեցություն երեխայի հոգեբանության վրա, եթե այո, ապա՝ ինչպիսի՞։

Այո՛, թողնում է։ Նշել ինչպիսի՝ ——————————————————————————————————

Ո՛չ, չի թողնում։

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝—————————————————————————————

9․Ու՞մ համար է նախատեսված անիմացիան։

Երեխաների համար։

Մեծահասակների համար։

Բոլորի համար։

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝ —————————————————————————————

10․Ինչի՞ համար է անիմացիան օգտագործվում։

Մուլտֆիլմեր նկարելու համար։

Ֆիլմեր նկարելու համար։

Գովազդի համար

Դժվարանում եմ պատասխանել։

Այլ պատասխան՝——————————————————————————————

11․Նշեք ձեր սեռը։

Արական։

Իգական։

12․Նշեք ձեր տարիքը։

—————

13․Նշեք ձեր կրթությունը։

Տարրական

Հիմնական

Միջնակարգ

Միջին մասնագիտական

Բարձրագույն

14․Նշեք ձեր զբաղվածությունը։

Աշակերտ եմ

Ուսանող եմ

Այլ պատասխան՝———————————————

Հետազոտման պլան
Ուսոումնասիրության թեմա
Թեմայի հիմանվորում, արդիականություն
Նպատակ, խնդիրներ
Ուսումնասիրության մեթոդը, գործիքը
Հարցման ժամանակահատվածը
Հարցվողների քանակը

Հաղորդակցման իմ նախնտրած ձևը

Ես սիրում եմ շփվել և օնլայն տարբերակով և ռեալ։ Հիմնականում ռեալ շփումով եմ խոսում որովհետև ես հաճախ եմ հանդիպում ընկերներիս, ծանոթ մարդկանց, բայց և առցանց ել եմ շատ շփվում, օրինակ ընկերոջս ինչ որ բան ցույց տալու համար, կամ հեռու ապրող եղբոր կա քրոջ հետ կապ պահպանելու համար։ Առցանց շփումը հարմար է նրանով որ հեռու տեղից կարող ես բոլորի հետ կապ հաստատել։ Ռեալ շփման մեջ ել հարմար է այն որ դու տեսնում ես մարդու էմոցիաները, կարող ես արագ թելադրել միտքդ։ Առցանց շփումը լավ է, բայց եթե հնարավորություն կա շփվելու առանց դրա, ես դա կնտրեմ։

Հաղորդակցման հմտություններ, ճամբարային նախագիծ, 09․01․2023- 27․01․2023

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Տեղեկատվության փոխանցում

Բարև Ձեզ Տ․ Բլեյան, տեղեկացնում եմ որ անձնական խնդիրների պատճառով երկու օր չեմ ներկայանալու դասերին։ Խնդրում եմ բացակայությունս համարել հարգելի։ Բաց թողումները կլրացնեմ հեռավար, առաջադրանքների միջոցով։

Հարգանքով՝ Հրայր Չերքեզյան

13․12․2022

Բնութագիր

Ես ունեմ մի ընկեր որի անունը Նարեկ է։ Նրա հետ ծանոթացել եմ 1 կուրսում: Իր բաժինը հաշվողական տեխնիկան է ։ Մենք իրար հետ շատ միասնական նախագծեր ենք արել։ Նա ինձ շատ հարցերում է օգնել և միշտ իմ կողքին է եղել երբ ինձ օգնություն էր հարկավոր։ Հիմա նա ակտիվ բիզնես է վարում, սեղաններ է պատրաստում և վաճառում List.am կայքով և վերջերս իր գործերը դեպի առաջ են գնում։ Հուսով եմ որ ինքը շատ հաջողված մարդ է դառնալու երբ քոլեջի ուսումը վերջացնի։

Ինքնակենսագրություն

Ես Հրայրն եմ 15 տարեկան, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում։

Մասնագիտությունը լուսանկարիչ։ Ես վերջերս եմ սկսել հետաքրքրվել լուսանկարչությամբ և արդեն երկրորդ կուրս եմ հասել։ Իմ մոտ լավ է ստացվում լուսանկարելը, բայց լուսանկարչությունը միակ բանը չէ որով ես ուզում եմ զբաղվել չափահաս տարիքում։ Մանկուց ինձ հետաքրքրել են համակարգչային խաղերը և նրանց կառուցվածքը։ Ես ուզում եմ սովորել ստեղծել իմ սեփական խաղը։ Ես նաև սիրում եմ Կիթառ նվագել։ Կիթառով սկսել եմ զբաղվել 2 տարի առաջ բայց քիչ բան հասցրեցի սովորել։ Հիմա սովորում եմ տանը և իմ մոտ լավ է ստացվում։ Ուզում եմ ապագայում տեսահոլովակներ նկարեմ կիթառով։

Մասնագիտական Ոլորտ

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն, միջին և նվազագուն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

1․ Ինձ մոտիվացրել են նկարները, որոնք անում էին պրոֆեսիոնալ լուսանկարիչները, ինձ հետաքրքրել է, թե ոնց էին նրանք այդ նկարները անում, և բացի դա ինձ մոտիվացրել են փողերը։

2․ ՄՍԿՀ Քոլեջը։

3․Սեփական ստուդիան, նկարների վաճառքը, պատվերներ։

4․Չգիտեմ

5․Հայաստանում այդքան պահանջված չէ ինչպես ավելի զարգացած երկրներում։ Կախված լուսանկարչի լուսանկարներից աշխատավարձը մոտավոր կազմում է 130000դրամից մինչև 790000դրամ։

6․ Էնսել Ադամս, Ալեքսանդր Միխաիլովիչ Ռոչենկո , Անրի Կարտյե Բրեսոն։

Ես Հրայրն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, 2րդ կուրս։ Ընտրել եմ լուսանկարչություն։ Լուսանկարչությունը ընտրել եմ, որովհետև սիրում եմ լուսանկարել։ Ինձ մոտիվարել են ուրիշ լուսանկարիչների աշխատանքները և փողի քանակը, որը լուսանկարիչը ստանում է։ Լուսանկարիչները կարող են գործ գտնել շատ կայքերում և հայտարարություններում, կոնկրետ չեմ կարող ասել քանի որ դեռ այդքան չեմ հետաքրքրվում դրանով։ Ընդհանրապես լուսանկարչությունը Հայաստանում վերջերս է սկսել զարգանալ, բայց լավ վարձատրվում է (130000ից մինչև 800000)։ Հայտնի լուսանկարիչներից շատ մարդկանց չգիտեմ բայց միքանիսի մասին անցել եմ քոլեջում(Էնսել Ադամս, Ալեքսանդր Միխաիլովիչ Ռոչենկո, Անրի Կարտյե Բրեսոն, Վիլիամ Քլայն և այլք․․․)։

Հարցաշար

1․ Ինչո՞ւ էք որոշել դառնալ լուսանկարիչ։

2․Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք լուսանկարչությամբ։

3․ Ի՞նչ ժանրի նկարներ եք նկարում։

4․ Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ լուսանկարիչներին։

5․Ձեր կարծիքով մեր օրերում լուսանկարչությունը պահանջվա՞ծ մասնագիտություն է։

6․ Ի՞նչ հաջողությունների եք հասել այս ոլորտում(անհատական ցուցահանդես, խմբային ցուցադրություն, հայտնի նախագծերի մասնակցություն և այլն )։

7․ Այս ոլորտում ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը։